Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԵՄ-ն հուսով է, որ փախստականների հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է

ԵՄ-ն հուսով է, որ փախստականների հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է
28.02.2020 | 21:39

Թուրքիան Եվրոպական հանձնաժողովին պաշտոնապես չի տեղեկացրել, թե պատրաստվում է փոխել քաղաքականությունը փախստականների հարցում:


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի խոսնակ Պետեր Ստանոն հույս է հայտնել, որ Անկարան հավատարիմ կմնա փախստականների հարցում ստանձնած պարտավորություններին: «Երբ արծարծվում է Թուրքիայում փախստականների շարժի մասին որևէ տեղեկատվություն, ես ընդգծում եմ, որ թուրքական կողմից մենք որևէ պաշտոնական ծանուցում չենք ստացել, ուստի ենթադրում ենք, որ «Փախստականներին Թուրքիայի տարածքում պահելու մասին» 2016-ի մարտի 18-ի Եվրամիության և Թուրքիայի հռչակագիրը մնում է ուժի մեջ», - ասել է Ստանոն:


Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա փախստականների հնարավոր շարժի մասին ենթադրությունները մամուլում և սոցիալական ցանցերում տարածվել են, երբ Իդլիբում ռուսների աջակցությամբ գործող Սիրիայի բանակի հարվածների արդյունքում տասնյակ թուրք զինծառայողներ են զոհվել:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ