Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու կրկնակի դեպքեր

Գրանցվել են կորոնավիրուսով վարակվելու կրկնակի դեպքեր
28.02.2020 | 21:40

Չինաստանում Հուբեյ նահանգում կորոնավիրուսից բուժված և հիվանդանոցներից դուրս գրված մի քանի բնակիչների մոտ վերստին վարակ է հայտնաբերվել, սակայն նրանք չեն վարակել ուրիշներին՝ ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի փոխտնօրենը: «Սա նոր տեսակի վիրուս է, հետևաբար պետք է շարունակել հետազոտությունները դրա էությունն ավելի լավ հասկանալու համար, պետք է առավել խիստ հսկողության տակ պահել հիվանդանոցներից դուրս գրվածներին»,- ասել է Չինաստանի առողջապահության հանձնաժողովի փոխտնօրեն Գուո Յանհոնը: Նրա փոխանցմամբ, կարանտինի համար 14 օր է պահանջվում, հետևաբար այդ ընթացքում պետք է ավելի հաճախ այցելել բուժվածներին և ստուգել նրանց առողջական վիճակը:

Դիտվել է՝ 423

Մեկնաբանություններ