Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ն անհանգստացած է թուրք-սիրիական բախումներով

ԱՄՆ-ն անհանգստացած է թուրք-սիրիական բախումներով
28.02.2020 | 21:41

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել թուրքական և սիրիական զորքերի բախումների կապակցությամբ և հայտարարել, որ աջակցում են Անկարային այս իրավիճակում՝ հինգշաբթի ТАСС-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: «Մենք լուրջ անհանգստություն ենք հայտնում Սիրիայում թուրքական զորքերի վրա հարձակման կապակցությամբ և կանգնած ենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի՝ Թուրքիայի կողքին», - ասել է դիվանագետը: «Մենք կապ ենք պահպանում Թուրքիայի իշխանությունների հետ», - հայտարարել են Պետքարտուղարությունից:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ