Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զորակցություն է հայտնել Թուրքիային և ցավակցել զինծառայողների մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը զորակցություն է հայտնել Թուրքիային և ցավակցել զինծառայողների մահվան կապակցությամբ
28.02.2020 | 21:47

ՆԱՏՕ-ն դատապարտում է Սիրիայում գրանցված էսկալացիան, ցավակցություն է հայտնում զոհված թուրք զինծառայողների ընտանիքներին և զորակցություն հայտնում Թուրքիային՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հյուսիսատլանտյան խորհրդի դեսպանների մակարդակով արտահերթ նիստի ավարտին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին:


«Այսօր Թուրքիան բացատրեց իրավիճակն անվտանգության ոլորտում, դաշնակիցները ցավակցություն են հայտնում թուրք զինծառայողների մահվան կապակցությամբ, նրանք նաև դատապարտել են Իդլիբ նահանգում Ռուսաստանի աջակցությամբ սիրիական ռեժիմի հարձակումները»,- ասել է Ստոլտենբերգը:


Նա հավելել է, որ դաշնակիցներն էսկալացիայի դադարեցումն անհրաժեշտ են համարում: «Կոչ ենք անում դադարեցնել հարձակումը, հետևել միջազգային իրավունքի նորմերին, աջակցել խնդրին խաղաղ լուծում գտնելու ՄԱԿ-ի ջանքերին»,- շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ