Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանում չեղյալ են հայտարարել ուրբաթօրյա աղոթքները

Իրանում չեղյալ են հայտարարել ուրբաթօրյա աղոթքները
28.02.2020 | 21:49

Թեհրանում և Իրանի մյուս նահանգների ևս 22 մայրաքաղաքներում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։ Իշխանությունները նաև որոշ սահմանափակումներ են դրել Կումի գլխավոր շիա մուսուլմանական սրբավայրեր և Մաշհադ մուտք գործելու վրա: Իրանի առողջապահության նախարարությունը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեպքերի թիվը կշարունակի աճել առաջիկա օրերին: Մեկ օրում վարակվածների թիվն աճել է 176-ով՝ հասնելով 388-ի։

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ