Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մերկասառույց է: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է գալիս: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է, ռուսական կողմում կա 400 բեռնատար: