Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաների կեսում COVID-19 կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 942-ի: Նրանցից 705-ը՝ Diamond Princess նավից է եղել, հայտնում է NHK- ն: Վարակվածների ամենամեծ թիվը՝ 67 մարդ, երկրի հյուսիսում գտնվող Հոկկադո պրեֆեկտուրայում է գրանցվել: Տոկիոյում հաստատվել է կորոնավիրուսով վարակի 36 դեպք: Մինչ օրս 11 մարդ է մահացել երկրում: