Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արամ Օրբելյան.Մարտի 1-ի գործ որպես էդպիսին գոյություն չունի

Արամ Օրբելյան.Մարտի 1-ի գործ որպես էդպիսին գոյություն չունի
29.02.2020 | 15:22

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը Մարտի 1-ի գործը չէ, «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը: ««Մարտի 1»-ի գործ որպես էդպիսին գոյություն չունի, կա մեծ գործ, որի նյութերը ոչ մեկին չեն տալիս», - ասաց Օրբելյանը: Նա ընդգծեց, որ դատական նիստերի և լրատվամիջոցներով ընթացող տարբեր քննարկումների ժամանակ փորձ է արվում խեղաթյուրել փաստերը՝ փոխարինելով մեկը մյուսով: Օրբելյանը նշեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար, և այդ գործը չի կապվում մարտի 1-ի զոհերի կամ վիրավորների հետ, որի հետ հաճախ փորձ է արվում կապել Քոչարյանի գործը:

«Պարոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ընթերցելուց տեսնում ենք երկու գործողություն՝ փետրվարի 23-ին բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպումներ ու մարտի 1-ի արտակարգ դրության հրամանագիր, որի մասին չէ մարտի 1-ի գործը», - ասաց նա:
Խոսելով Քոչարյանին 300.1 հոդվածով առաջադրված մեղադրանքի մասին՝ Օրբելյանն ասաց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը ուժի մեջ է մտել 2009-ին՝ մարտի 1-ի գործողություններից գրեթե մեկ տարի անց:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ