Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի նախկին ծառայողին

Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի նախկին ծառայողին
29.02.2020 | 15:23

«Փաստը» գրում է. «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար հայտնվում է տհաճ պատմությունների մեջ: Այս անգամ նախարարի թիրախում է հայտնվել «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»: Օրերս Թորոսյանն աշխատանքից ազատել է կենտրոնի երկարամյա տնօրեն, ոլորտի բացառիկ մասնագետ Սամվել Գրիգորյանին և այդ պաշտոնին նշանակել է Հարկայինի օպերատիվ վարչության նախկին աշխատակից Արթուր Բերբերյանին, որը որևէ առնչություն չունի առողջապահական համակարգի հետ: Եվ սա առաջին դեպքը չէ, երբ Արսեն Թորոսյանն աշխատանքից ազատում է բժիշկ-կառավարիչների և նրանց փոխարեն պաշտոնների է նշանակում ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց, այդ թվում՝ իր մերձավոր շրջապատից: Երեկ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի գրեթե ողջ անձնակազմը աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում է գրել՝ հայտարարելով, որ ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է Առողջապահության նախարարությունը: Բացի տնօրենի փոփոխությանը դեմ լինելուց, կենտրոնի մասնագետներն անընդունելի են համարում ՁԻԱՀ-ի կենտրոնը «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցին միավորելու՝ նախարարի միանձնյա որոշմանը: Մեզ հետ զրույցում համակարգի մի շարք մասնագետներ հույս էին հայտնում, որ Թորոսյանն ավելի շուտ կհեռացվի համակարգից, քան նրան կհաջողվի անդառնալիորեն քանդել առողջապահության ողջ համակարգը»:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ