Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ստեփան Մնացականյանը իր գործի պրոֆեսիոնալն է

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Ստեփան Մնացականյանը իր գործի պրոֆեսիոնալն է
29.02.2020 | 15:25

«Փաստը» գրում է, որ իր տեղեկություններով՝ օրերս կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները վարչապետ Նիկոլ Փաշինյանին դժգոհել են վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի ներկայացրած թվերից՝ պնդելով, թե նա «փուռն է տալիս բոլորիս»։

Նրանք նշել են, որ Մնացականյանի ներկայացրած թվերը թեկուզ շատ լավն են, ինչպես ասում են, «ներկայանալի» են, սակայն հաշվարկներն ու մեթոդաբանությունը թույլ են, ինչի արդյունքում ներկայացված թվերի՝ իրականության հետ աղերս չունենալը պարզապես ակնառու է դառնում նույնիսկ ոչ տնտեսագետների համար: Իշխանության ողջ թիմը կանգնում է փաստի առաջ՝ դառնալով փաստարկված քննադատության առարկա։ Սակայն, թերթի աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ Մնացականյանի հետ ոչ մի խնդիր չկա, նա իր գործի պրոֆեսիոնալն է, իսկ ներկայացրած տվյալները քննարկման ենթակա չեն:

Դիտվել է՝ 583

Մեկնաբանություններ