Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 210 է

Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը 210 է
29.02.2020 | 15:28

Իրանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել՝ հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրները: Զոհերի մեծ մասը Թեհրանից և Ղոմ քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը: Իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 34 զոհի և 388 վարակակրի մասին, սակայն այս ցուցանիշը վեց անգամ գերազանցում է ուրբաթ երկրի առողջապահության նախարարության ներկայացրած տվյալները. Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել: Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը պնդում է, որ հանրությանը ներկայացված թվերը ճշմարիտ են՝ BBC-ին մեղադրելով ստահոդ տեղեկությունների տարածման համար:

Դիտվել է՝ 411

Մեկնաբանություններ