Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել

Հակառակորդը կրակոցներ է արձակել Կոթիի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել
29.02.2020 | 15:30

Այսօր կեսօրին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ, պատասխան կրակից հետո՝ լռել՝ ասել է Կոթիի վարչական ներկայացուցիչ Ֆելիքս Մելիքյանը:

«Որևէ վնաս մեր համայնքը չի կրել, կրակոցներն ավելի ինտեսիվ տևել են կես ժամ, հետո ընդհատումներով մոտ մեկ ժամ շարունակվել են, պատասխան կրակից հետո դադարել են կրակել»,- ասաց նա և հավելեց, որ այս պահին կրակոցները դադարել են: Մելիքյանը նշեց, որ վերջին մի քանի օրերին հակառակորդը հաճախ է կրակում:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ