ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչը ուրբաթ վետո է կիրառել հայտարարության վրա, որ դաշինքը մտադիր էր անել հաջակցություն Անկարայի՝ սիրիական Իդլիբ նահանգում ռազմական բախումների սկսվելուց հետո՝ To Vima թերթը՝ հղում տալով իր աղբյուրներին:
«ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը ՆԱՏՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցչին համապատասխան հրահանգ է տվել, երբ մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով նիստի ժամանակ համաձայնեցվել է համատեղ հայտարարություն, որում տեղ չի գտել հունական կողմի՝ ԵՄ-ի և Թուրքիայի միջև ներգաղթյալների և փախստականների հարցով 2016-ի մարտին ստորագրված բանաձևին հղում անելու առաջարկը»,- նշում է պարբերականը: Հունական պահանջին դեմ են եղել Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Թուրքիայի ԱԳՆ Մևլյութ Չավուշօղլուն պահանջել է Վաշինգտոնյան համաձայնագրի 4-րդ հոդվածով նախատեսվող քաղաքական խորհրդատվությունների գործընթաց սկսել, որը անդամ երկրին հնարավորություն է տալիս խնդրել օգնություն, եթե այդ պետությունը համարում է, որ իր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը կամ քաղաքական անկախությունը վտանգի տակ է: