Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քելի Քրաֆթ. Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները

Քելի Քրաֆթ. Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Թուրքիային և կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները
29.02.2020 | 15:32

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, գնահատելով փետրվարի 27-ին թուրք զինծառայողների վրա հարձակումը` ասել է. «ԱՄՆ-ն վճռականորեն դատապարտում է թուրքական զորամիավորումների վրա հարձակումը: Այդ հարձակումներն ապօրինի, անիմաստ և բարբարոսական են: Հայտնելով ցավակցություններ մահացածների ընտանիքներին` ԱՄՆ-ն իր հավատարմությունն է հայտնում ՆԱՏՕ-ի գործընկեր Թուրքիային»: ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել նաև անհապաղ դադարեցնել կրակը Սիրիայի հյուսիս-արևմուտքում:

«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անհապաղ իջեցնել ինքնաթիռները: Մենք կոչ ենք անում նաև սիրիական ուժերին և նրա կողմնակիցներին նահանջել 2018-ին որոշված հրադադարի ռեժիմի սահմաններից»,-ասել է Քրաֆթը: Խոսելով Սիրիայում ստեղծված հումանիտար իրավիճակից` ԱՄՆ ներկայացուցիչն ասել է. «Ես նորից եմ հարցնում ձեզ` մենք ուղղակի նստելու ենք և դիտե՞նք, թե ինչ է կատարվում: Մենք լռելո՞ւ ենք: Թե՞ մենք կարող ենք օգնել այդ մարդկանց: Դեռ քանի՞ երեխա պետք է մահանա, որ մենք բարձրացնենք մեր ձայնը և ասենք. «բավակա՛ն է»:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ