Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Անտարկտիկայի սառույցների 20 տոկոսն 9 օրում հալվել է

Անտարկտիկայի սառույցների 20 տոկոսն 9 օրում հալվել է
29.02.2020 | 16:27

Շաբաթներ առաջ էինք տեղեկացրել, որ Անտարկտիկայի «Էսպերանսա» կայանում ռեկորդային բարձր ջերմաստիճան է գրանցվել՝ +18: Գրել էինք նաև, որ գիտնականներն ահազանգում են շոգ եղանակի պատճառով սառցադաշտի հալվելու ու ջրերի մակարդակի բարձրացման մասին:

Օրերս ՆԱՍԱ-ն տիեզերքից արված պատկերներ էր հրապարակցել՝ արված փետրվարի 3-14 ժամանակահատվածում: Լուսանկարներում երևում է, որ մի քանի օրվա տարբերությամբ Անտարկտիդայի սառույցի մոտ 20 տոկոսը հալվել է:
Նշենք, որ գլոբալ տաքացմամբ պայմանավորված եղնակային անոմալ երևույթներն հսկայական փոփոխությունների կարող են հանգեցնել, տվյալ դեպքում՝ ծովի մակարդակի բարձրացման:

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ