Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

18 000 փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի սահմանը

18 000 փախստականներ հատել են Թուրքիայի և ԵՄ-ի սահմանը
29.02.2020 | 22:31

18 000 փախստականներ են հատել Թուրքիայի և Եվրամիության միջև սահմանը՝ սիրիական Իդլիբում զինված հակամարտության սրման հետևանքով՝ հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Շաբաթ օրը վաղ առավոտյան հունական ոստիկանությունը Թուրքիայի հետ սահմանին արցունքաբեր գազ է կիրառել սիրիացի փախստականների խմբերի ուղղությամբ, ականատեսների վկայությամբ, փախստականներն իրենց հերթին քարեր են նետել դեպի ոստիկանները՝ փորձելով ներխուժել Հունաստանի տարածք: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ Անկարան պատրաստ է միլիոնավոր փախստականների համար անվտանգ գոտի ստեղծել երկրի հարավում: Էրդողանը միևնույն ժամանակ սպառնացել է փախստականներին ուղարկել Գերմանիա, եթե Բեռլինը չկատարի միգրանտների ճամբարների ֆինանսավորման իր խոստումը:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ