Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Այսօրվանից Լյուքսեմբուրգում հանրային տրանսպորտն անվճար է

Այսօրվանից Լյուքսեմբուրգում հանրային տրանսպորտն անվճար է
29.02.2020 | 22:32

Փետրվարի 29-ից Լյուքսեմբուրգում չեղարկվում են հանրային տրանսպորտի բոլոր տեսակների վարձավճարները: Սա աշխարհում առաջին դեպքն է, երբ տրանսպորտն անվճար է դառնում երկրի ողջ տարածքում: Լյուքսեմբուրգի կառավարությունը նման քայլի է դիմել աղքատության դեմ պայքարի և ճանապարհների ծանրաբեռնվածության նվազեցման շրջանակներում:


Հարևան երկրներից շուրջ 200 հազար մարդ գալիս է այս երկիր աշխատելու, ինչը հանգեցնում է բազմաթիվ և երկարատև խցանումների: Իշխանությունները հույս ունեն, որ անվճար հանրային տրանսպորտը շատերին կստիպի հրաժարվել մեքենա վարելուց:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ