Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Աղվան Վարդանյան. Եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր, կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր

Աղվան Վարդանյան. Եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր, կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր
29.02.2020 | 22:34

«Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբ» նախաձեռնող խմբի ղեկավար Աղվան Վարդանյանը կարծում է, որ եթե 2008-ի մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, զոհերի քանակն ավելի մեծ կլիներ:

«Եթե այդ օրը արտակարգ դրություն չհայտարարվեր և համապատասխան քայլեր չձեռնարկվեին, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր, և Երևանի առնվազն կենտրոնը օրեր շարունակ կլիներ այն վիճակում, որը մենք տեսել ենք այդ մի քանի ժամվա ընթացքում», - ասաց Վարդանյանը «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսի ժամանակ: Նա նկատեց, որ մարտի 1-ի 10 զոհից 2-ը ոստիկան է, իսկ 187 ոստիկան էլ մարմնական վնասվածքներ էր ստացել, ինչը փաստում է՝ անհեթեթ է խոսել խաղաղ ցույցների մասին:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ