Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի «ԱՅՈ»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ շրջում էր փողոցներով և բուկլետներ բաժանում՝ Փաշինյանը տեղեկացրել էր ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ: Նա անցորդներից հետաքրքրվում էր, թե տեղյա՞կ են, որ հանրաքվե է անցկացվելու, մասնակցելո՞ւ են, թե ոչ, տալիս բուկլետներ, զրուցում քաղաքացիների հետ: