Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջարկել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին չխառնվել թուրքական զորքերի և Սիրիայի բանակի դիմակայությանը: «Սիրիական հարցը ոչ մի դեպքում արկածախնդրություն կամ սահմաններն ընդլայնելու փորձ չէ: Մենք այնտեղ ենք գնացել ոչ թե Ասադի, այլ սիրիացի ժողովրդի հրավերով: Եվ քանի դեռ ժողովուրդը մեզ չի առաջարկել հեռանալ, մենք այնտեղից չենք հեռանա: Ես ասել եմ Պուտինին` մեզ դեմ առ դեմ թողեք ռեժիմի հետ, մենք ինքներս կանենք, ինչ պետք է»,- հայտարարել է Էրդողանը:
Նա տեղեկացրել է, որ Իդլիբում փետրվարի 27-ին ավիահարվածի հետևանքով մահացած թուրք զինծառայողների թիվը հասել է 36-ի: «Մենք ոչնչացրել ենք ավելի քան 2100 սիրիացի զինծառայողի, 300 միավոր ռազմական տրանսպորտ, 7 քիմիական պահեստ: Եվ շարունակելու ենք ոչնչացնել»,-հայտարարել է Էրդողանը: