Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը

Ադրբեջանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով փակում է Իրանի հետ սահմանը
29.02.2020 | 22:51

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը որոշել է երկու շաբաթով փակել Իրանի հետ սահմանը, հայտնում է Minval.az-ը:

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդը և այլ երկրների փորձը, որոշում է կայացվել սկսած փետրվարի 29-ի ժամը 16:00-ից երկու շաբաթով սահմանափակել Իրանի հետ ցամաքային շփումը: Ադրբեջանից Իրանի քաղաքացիների ելքի և մեր քաղաքացիների վերադարձի համար հատուկ միջանցք կտրամադրվի: Անհրաժեշտության դեպքում Իրանի քաղաքացիները մարդասիրական հիմունքներով կկարողանան վիզաներ ստանալ»,- ասվում է կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ: «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ն ներկայիս համաճարակային իրավիճակի հետ կապված երկրում սահմանափակումներ է մտցրել: Փետրվարի 29-ից Buta Airways ավիաընկերության Թեհրան-Բաքու ավիաչվերթով կմեկնեն միայն Ադրբեջանի քաղաքացիներ, իսկ Բաքու-Թեհրան ուղղությամբ` միայն Իրանի քաղաքացիներ:

Դիտվել է՝ 757

Մեկնաբանություններ