Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հունաստանն արցունքաբեր գազ է օգտագործել սիրիացի փախստականներին կանգնեցնելու համար

Հունաստանն արցունքաբեր գազ է օգտագործել սիրիացի փախստականներին կանգնեցնելու համար
29.02.2020 | 22:52

Հույն սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել Թուրքիայի հյուսիսարևելյան սահմանից ԵՄ-ի տարածք մտնել փորձող մի քանի հարյուր միգրանտներից կազմված խմբերին կանգնեցնելու համար: Թուրքիան բացել է Եվրամիության անդամ երկրների հետ սահմանները սիրիացի փախստականների համար:

«Մենք վաղուց էինք ասում, որ պարտավոր չենք ընդունել նման թվով փախստականների: Դուք խոստացել էիք մեզ օգնություն, սակայն ոչինչ չեք անում, և ահա մենք երեկ բացեցինք մեր սահմանները: Արդեն 18.000 փախստական է անցել, իսկ այսօր գուցե անցնի 25-30 հազարը, և մենք այլևս մեր դռները չենք փակի, որովհետև ԵՄ-ն պետք է պահի իր խոստումը»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ