ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեյմբրիջ քաղաքում գտնվող Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստեղծել և ուղարկել փորձարկման:
Պատվաստանյութը ստեղծվել է 42 օր անց, երբ չինացի հետազոտողները հրապարակել էին վիրուսի գենետիկ կոդը: Պատվաստանյութի նմուշներն ուղարկվել են ԱՄՆ ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ: Պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկվի ապրիլից: Moderna Therapeutics ընկերությունը պատվաստանյութը ստեղծել է` հիմնվելով նոր գենետիկ մեթոդի վրա, որը վիրուսի շատ նմուշներ չի պահանջում: Այս պատվաստանյութի շնորհիվ ավշային հանգույցներում իմունային բջիջները սպիտակուցներ են արտադրում, որոնց շնորհիվ մյուս իմունային բջիջները հայտնաբերում և սպանում են վիրուսներին:
Moderna Therapeutics ընկերության համահիմնադիրը և գլխավոր տնօրենը հայ գործարար Նուբար Աֆեյանն է: