Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Զոհրաբ Մնացականյանի գրառումը Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ

Զոհրաբ Մնացականյանի գրառումը Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ
29.02.2020 | 22:55

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում ցավակցական ուղերձ է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ. «Խորապես վշտացած եմ Սամվել Կարապետյանի՝ ականավոր պատմաբանի և միջնադարյան ճարտարապետության ու հայկական պատմական հուշարձանների հետազոտողի կորստով: Նրա Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպությունը նշանակալի ներդրում ունի մեր ազգային ժառանգության ընկալման և արժևորման գործում»:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ