Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Պենտագոնը դեմ է Թուրքիայում Patriot-ի տեղակայմանը

Պենտագոնը դեմ է Թուրքիայում Patriot-ի տեղակայմանը
29.02.2020 | 22:56

Պենտագոնը դեմ է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թուրքիայում Սիրիայի սահմանի երկայնքով Patriot զենիթա-հրթիռային համակարգեր տեղակայելու նախաձեռնությանը՝ հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։


Թուրքիայի իշխանությունների պահանջը բավարարել պնդում է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, Պենտագոնը գտնում է, որ այդ առաջարկն անհեթեթ է և անհանգստացած է «այդ քայլի գլոբալ հետևանքներով»։


Ջեֆրին նաև հանդես է գալիս Իդլիբում ԱՄՆ մասնակցությամբ թռիչքների համար փակ գոտու ստեղծման առաջարկով, սակայն ամերիկյան զինվորականները գտնում են, որ նման քայլը «վատ նախադեպ կստեղծեր և չէր փոխի ռուսների և սիրիացիների հաշվարկները»։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ