Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արտահերթ դպրոցական արձակուրդի հնարավորության մասին

Արտահերթ դպրոցական արձակուրդի հնարավորության մասին
01.03.2020 | 14:13

Գարնան առաջին օրվա շնորհավորանքներին զուգահեռ քննարկվում է Հայաստանում առաջին կորոնավիրուսի դեպքի աձանագրման լուրը:


ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության մասին, նշելով, որ առավոտից հաղորդագրություններ է ստանում խնդրի առնչությամբ: «Հարցը մեր ուշադրության կենտրոնում է և որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ: Մեր որոշումները բխելու են բացառապես մեր երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչից ավելի կարևոր բան չկա: Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»,- նշել է նախարարը:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ