Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Թաիլանդում և Ավստրալիայում գրանցվել են կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքերը

Թաիլանդում և Ավստրալիայում գրանցվել են կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքերը
01.03.2020 | 16:08

Թաիլանդի իշխանությունները հայտնել են նոր տեսակի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: Մահացածը 35-ամյա տղամարդ է, որը նախքան վարակով ախտահարվելը արյան հիվանդություն է ունեցել: Թաիլանդում կորոնավիրուսով վարակվել է 42 մարդ, ապաքինվածները 30-ն են:


The Guardian-ը հավելում է, որ Ավստրալիայում ևս գրանցվել է վարակով պայմանավորված մահվան առաջին դեպքը: Մահացածը 70-ն անց տղամարդ է, որը գտնվել է Diamond Princess կրուիզային զբոսանավի վրա: ԱՄՆ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյն Ինսլին կորոնավիրուսի արագ տարածման և մահվան առաջին դեպքից հետո արտակարգ դրություն է հայտարարել: Առաջին զոհը գրանցվել է հենց այս նահանգում:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ