Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիները մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում

Արսեն Թորոսյան. Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիները մեկուսացված են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում
01.03.2020 | 16:17

Մեկուսացված 32 անձինք Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում են՝ ասուլիսում տեղեկացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Հիվանդը Հայաստանի 29 ամյա քաղաքացի է, տղամարդ, որը կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին՝ Թեհրանից: նրանից մեկուսացվել են ևս 31 քաղաքացի՝ ուղևորին օդանավակայանից տեղափոխած քաղաքացին, շտապօգնության անձնակազմը, որը պացիենտին տանից տեղափոխել է հիվանդանոց և այլք:


Հայաստանում կորոնավիրոսով վարակված առաջին քաղաքացուն այս պահին որևէ դեղորայք չենք տալիս՝ ասաց Արսեն Թորոսյանը: «Նրա մոտ նույնիսկ ջերմություն չկա, շատ լավ է, որ բարձր քաղաքացիական գիտակցություն ունեցող պացիենտ ենք ունեցել, որը գանգատների դեպքում դիմել է բժշկի, ինչը մենք խորհուրդ ենք տալիս», - ասաց նա։ Հարցին՝ ինչու բոլորը չեն թեստավորվել, Թորոսյանն ասաց. «Դրանցով հնարավոր չէ հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ հետազոտել, ավելին, այդ թեստերը կարող են լինել բացասական վարակվածության սկզբնական շրջանում», - ասաց նա։ Նախարարը նշեց, թե կանխում է այն վարկածը, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձը հնարավոր է բազմաթիվ անձանց վարակած լինի։ «Մենք, գտնելով այդ նեղ շրջանակը, պրակտիկորեն մեկուսացրել ենք տարածումը, որովհետև, եթե նույնիսկ այդ 32-ը վարակվել էր, նրանք հասցրած չէին լինի վարակել այլ անձանց», - ասաց նախարարը։


Թորոսյանի խոսքով՝ այս պահին Իտալիայից չվերթ չեղարկելու կարիք չկա:
«Սակայն որոշումների կայացման պրոցեսը ամենօրյա է, հնարավոր է, որ վաղը կայացվի մեկ այլ որոշում, ոչ միյան Իտալիայի հետ կապված, դա վերաբերում է նաև ներհայաստանյան որոշումներին», - ասաց առողջապահության նախարարը:

Դիտվել է՝ 690

Մեկնաբանություններ