Էկվադորի իշխանությունները հաստատել են կորոնավիրուսի առաջին դեպքը։ Հիվանդը գտնվում է կրիտիկական վիճակում՝ ասել է առողջապահության նախարար Կատալինա Անդրամունյոն:
«Մենք կարող ենք հաստատել կորոնավիրուսի առաջին դեպքը, մենք խոսում ենք Էկվադորի մի քաղաքացու մասին, որը Իսպանիայից եկել է փետրվարի 14-ին», – ասել է նախարարը: 70-ամյա կինը հայրենիք է վերադարձել առանց հիվանդության ախտանիշների, բայց հաջորդ օրերին իրեն վատ է զգացել: