Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն այդ տեսանկյունից, կարելի է ասել, բարենպաստ վիճակում է գտնվում:
«Մենք, իրականացրած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, դիմանալով այս 40 օրը, կարելի է ասել բարենպաստ վիճակում ենք: Տեսնում ենք, որ եղանակը տաքանում է, այդ դեպքում վիրուսները ոչնչանում են բաց միջավայրում, մարդկային կուտակումներն էլ բացառելով, տարածումը կկանխվի»՝ ասուլիսում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա խորհուրդ է տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակները:
«Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասաց Արսեն Թորոսյանը: