Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՀԿ. Սառը եղանակին դրսում մնալը կամ կոկաինը չի օգնի ոչնչացնել նոր կորոնավիրուսը

ԱՀԿ. Սառը եղանակին դրսում մնալը կամ կոկաինը չի օգնի ոչնչացնել նոր կորոնավիրուսը
01.03.2020 | 16:23

Ցուրտ և ձնառատ եղանակին դրսում մնալը չի օգնի ոչնչացնել նոր կորոնավիրուսը (2019-nCoV), ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ: «Առողջ մարդու մարմնի ջերմաստիճանը 36.5-ից 37-ի սահմաններում է՝ անկախ միջավայրի ջերմաստիճանից կամ եղանակից:

Հետևաբար, հիմք չկա ենթադրելու, որ ցուրտ եղանակին դրսում մնալը օգնում է պայքարել նոր կորոնավիրուսով վարակի կամ այլ հիվանդությունների դեմ: Նոր կորոնավիրուսով վարակը կանխելու ամենաարդյունավետ միջոցը ձեռքերի՝ սպիրտ պարունակող միջոցով մշակումն է կամ օճառով և ջրով լվանալը», - նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ:
ԱՀԿ-ն ընդգծում է, որ կոկաինի ընդունումը չի օգնի պաշտպանվել վարակից և կարող է վտանգավոր լինել առողջության համար: Կոկաինը կախվածություն առաջացնող թմրանյութ է, որի օգտագործումը առաջացնում է վտանգավոր հետևանքներ և վնասակար է առողջության համար:

Դիտվել է՝ 460

Մեկնաբանություններ