Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել մեկ շաբաթով ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ պետք է մի որոշակի ժամանակ վերցնել, հասկանալ, թե ինչ է կատարվում: Մենք գարնանային արձակուրդները կտեղափոխենք մեկ շաբաթ առաջ», - ասաց նա` հավելելով, որ խուճապի պետք չէ մատնվել: Վարչապետը տեղեկացրեց նաև, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը վաղը ևս նիստ է հրավիրելու: