Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ջո Բայդենն առաջին անգամ հաղթանակ է տանում դեմոկրատների պրայմերիզներում

Ջո Բայդենն առաջին անգամ հաղթանակ է տանում դեմոկրատների պրայմերիզներում
01.03.2020 | 21:37

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենն առաջին անգամ հաղթանակ է տանում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններում՝ շաբաթ օրը Հարավային Կարոլինայումնա ստացել է 50 տոկոսից քիչ պակաս ձայն:


Քվեների թվով նրան հաջորդում է սենատոր Բերնի Սանդերսը՝ մոտ 20 տոկոս: Այս նահանգում Բայդենի հաղթանակը կանխատեսում էին վերլուծաբաններն ու հարցման արդյունքները, սակայն քվեների թիվը սպասվածից անհամեմատ ավելի է:


77-ամյա դեմոկրատ գործչի հաղթանակի հարցում մեծ դեր է խաղացել աֆրոամերիկացի ընտրողների աջակցությունը, որ հնարավորություն է տալիս նախկին փոխնախագահին ավելի ինքնավստահ մասնակցել «սուպեր երեքշաբթիին»: Մարտի 3-ին պրայմերիզներ կկայանան 14 նահանգներում, և որպես կանոն ներկուսակցական ընտրությունների հենց այդ փուլից հետո է, որ ուրվագծվում են առաջատարները, և հնչում են ինքնաբացարկի առաջին հայտարարությունները:

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ