Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ հարգանքի տուրք է մատուցել 2008 թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ: Մարտիմեկյան ողբերգական դեպքերի հերթական տարելիցին նվիրված արարողությանը ներկա են եղել նաև զոհերի հարազատները, Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ու կառավարության անդամները: