Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մետաղադրամներին կամ բանկային քարտին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շատ ցածր է

Մետաղադրամներին կամ բանկային քարտին դիպչելիս կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շատ ցածր է
01.03.2020 | 21:40

Առարկաներին, ներառյալ՝ մետաղադրամներին, թղթադրամներին կամ բանկային քարտերին դիպչելու պատճառով նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվելու ռիսկը շատ ցածր է, ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդավության մեջ:

«Նախնական տվյալների համաձայն, նոր կորոնավիրուսը կարող է մի քանի ժամ շարունակ կենսունակ մնալ մակերեսների վրա: Ցանկացած առարկա կարող է վարակվել նոր կորոնավիրուսով, եթե հիվանդ մարդը փռշտում կամ հազում է դրա վրա կամ շոշափում: Ձեռքի հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում, նոր կորոնավիրուսով վարակվելու ռիսկը՝ առարկաներին դիպչելու հետևանքով, շատ ցածր է», - նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ:

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ