Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կորոնավիրուսը չի կարող տարածվել օդով երկար հեռավորությունների վրա

Կորոնավիրուսը չի կարող տարածվել օդով երկար հեռավորությունների վրա
01.03.2020 | 21:42

Փռշտոցի կամ հազի ժամանակ արտանետված կաթիլները՝ հիվանդի բերանից թռչում են ոչ ավելի, քան 1 մետր հեռավորության վրա, ասված է նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված բնակչության համար տարածված Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության մեջ:

«Ցանկացած շնչառական վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է հեռու մնալ բոլոր այն մարդկանցից, որոնց մոտ նկատվում է հազ կամ ջերմություն: Ինֆեկցիայից զերծ մնալու լավագույն միջոցը ձեռքերի սպիրտ պարունակող միջոցով մշակումն է կամ օճառով և ջրով լվանալը», - նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ:


ԱՀԿ-ն հայտնում է նաև, որ կորոնավիրուսները չեն կարող տարածվել օդով մեծ հեռավորությունների վրա: «Վարակումը կարող է առաջանալ վարակված մակերեսի հետ շփումից հետո ձեռքով աչքերին, բերանին կամ քթին դիպչելով: Ինֆեկցիայից զերծ մնալու լավագույն միջոցը ձեռքերի սպիրտ պարունակող միջոցով մշակումն է կամ օճառով և ջրով լվանալը»,- նշվում է ԱՀԿ խորհրդատվության մեջ:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ