Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում
01.03.2020 | 21:45

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որ մի քանի պաշտոնական միջոցառումներ էր չեղարկել վատ ինքնազգացողության պատճառով, կիրակի Սուրբ Պետրոսի հրապարակում ավանդական կիրակնօրյա ելույթն է ունեցել:

Նա ասել է, որ չի կարող մեկնել Արիչա քաղաք, որը Հռոմի մոտակայքում է՝ մեծ պահքի հոգևոր միջոցառումներին մասնակցելու համար: «Ցավոք սրտի, մրսածությունը ստիպում է ինձ չմասնակցել միջոցառումներին այս տարի: Ես դրանց կհետևեմ այստեղ»,- հայտնել է Ֆրանցիսկոս պապը: Քահանայապետը մի քանի անգամ ընդհատել է խոսքը՝ հազի պատճառով:


Զատկից առաջ Ֆրանցիսկոս պապն, ավանդաբար, առանձնանում է Արիչայում, որտեղ Հռոմեական կուրիայի մյուս անդամների հետ մեկ շաբաթ անցկացնում է խորհրդածելով և աղոթելով:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ