Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում 593-ից հասել է 978-ի, հիվանդությունից մահացածներինը՝ 54-ի՝ հայտարարել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
«Նոր դեպքերը 385-ն են, ընդհանուր թիվը կեսօրին կազմել է 978 մարդ: Ցանկանում եմ նշել, որ 385 նոր դեպքերից 11-ը մահվան ելքով են ավարտվել: Մահացածների թիվը հասել է 54-ի»,- ասել է իրանցի պաշտոնյան` իրանական հեռուստատեսությամբ: Նրա խոսքով՝ վարակման նոր դեպքերի մեծամասնությունը գրանցվել է Թեհրան (170), Գիլյան (28), Մարքազի (44), Էլբուրս (31) նահանգներում: 175 մարդ ապաքինվել է: Նախօրեին հաղորդվում էր մահվան 43 դեպքի մասին: