Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող մեր քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսի տեստը դրական էր, իրեն լավ է զգում, գանգատներ և ջերմություն չունի։
Մեր մյուս 31 քաղաքացիները, որոնք ժամանակավորապես ապրում են Գոլդեն Փելես հյուրանոցում և նրանցից մեկի շունիկը նույնպես իրենց լավ են զգում: Շուտով կլինեմ Ծաղկաձորում և ուղիղ եթերով կմիանամ ձեզ, Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։