Հայաստանի վարչապետի խոսնակ է նշանակվել Մանե Գևորգյանը։ Մինչ նոր նշանակումը նա «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջազգային լրատվամիջոցների հետ կապերի համակարգողն էր, ավելի վաղ եղել է «Սիվիլիթաս» հիմնադրամի գլխավոր պրոդյուսերը։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...