Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Խանութներից խուճապային գնումներ պետք չի անել

Նիկոլ Փաշինյան. Խանութներից խուճապային գնումներ պետք չի անել
02.03.2020 | 15:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում է խանութներից խուճապային գնումներ չանել: «Ճիշտ է, ունենք որոշակի անհրաժեշտ ապրանքների դեֆիցիտ,

մասնավորապես, դիմակների, բայց այդ խնդիրը ոչ միայն մեր երկրում է, այլև ամբողջ աշխարհում կա այդ խնդիրը։ Ամբողջ աշխարհում դիմակների գները բարձրացել են, հետևաբար նոր խմբաքանակը շուկայում հայտնվելիս, ենթադրում ենք, որ գնի բարձրացում կարձանագրվի», - կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է։ «Ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ իր անունը լսելիս մարդկանց շրջանում առաջացնում է», - ասաց նա:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ