Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայաստանն Իրանի հետ ժամանակավորապես վերականգնում է վիզային ռեժիմը

Հայաստանն Իրանի հետ ժամանակավորապես վերականգնում է վիզային ռեժիմը
02.03.2020 | 15:36

Հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ որոշում կայացրեցինք երկարացնել և խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը և 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի։ Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին և կառավարությանն այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում և ինչով հնարավորություն կունենանք, մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք Իրանի բարեկամ կառավարությանը», - ասաց վարչապետը։ Նա հայտարարեց, որ աշխատանքային խմբի կոչն է հայրենակիցներին հնարավորինս սահմանափակել ուղևորություններն Իտալիայի ուղղությամբ և սահմանափակել ուղևորությունները Թուրքիա:

Դիտվել է՝ 398

Մեկնաբանություններ