Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կորոնավիրուսի ներթափանցումն ԱԺ կանխելու նպատակով խորրհրդարան մուտք գործելիս ստուգվում է ջերմաստիճանը

Կորոնավիրուսի ներթափանցումն ԱԺ կանխելու նպատակով խորրհրդարան մուտք գործելիս ստուգվում է ջերմաստիճանը
02.03.2020 | 15:37

ԱԺ շենք մուտք գործելիս ստուգվում է անձի մարմնի ջերմաստիճանը, շենքի յուրաքանչյուր հարկում կա ալկոգել, որը կարևոր կանխարգելիչ և պաշտպանիչ նշանակություն ունի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԱԺ փորձագետ Վահե Գրիգորյանը: «Իմ կարծիքով ձեռնարկված միջոցները ներկա պահին լիովին բավարար են պետական կարևորագույն հաստատություններից մեկում Կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար: Շնորհակալություն ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալաստյանին», - գրել է նա:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ