Երեկվանից իրադրության բացասական որևէ փոփոխություն չունենք, կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք, կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են և պատասխանը բացասական է։ Այս պահի դրությամբ սպասում ենք 9 թեստի պատասխաններին, և պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք։ Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց, Աստված մի արասցե, եթե հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք։ Եթե հաստատվեն, որևէ խուճապի առիթ պետք է չլինի։ Սա հաղթահարելի հիվանդություն է», - ասաց վարչապետը: