Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Նիկոլ Փաշինյան. Վաղը կարող է մեկուսացվել մեզնից յուրաքանչյուրը

Նիկոլ Փաշինյան. Վաղը կարող է մեկուսացվել մեզնից յուրաքանչյուրը
02.03.2020 | 15:45

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորից ամփոփեց օրը՝ նոր տվյալներ ներկայացնելով կորոնավիրուսի կասկածով մեկուսացված ՀՀ քաղաքացիների մասին, որ գտնվում են «Գոլդեն փելես» հյուրանոցում:

«Մեր հիվանդը, ում մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նույն վիճակում է, այս պահին չի ջերմում, բուժման անհրաժեշտություն չկա, մենք սպասում ենք, որ նրա իմունային համակարգը հաղթի վիրուսին: Եթե այլ զարգացումներ լինեն, բուժման ավելի ակտիվ գործողություններ կկատարվեն: Ծաղկաձորում մեկուսացված մարդիկ ևս նույն վիճակում են, այսինքն՝ ախտանշաններ չունեն, բողոքներ չունեն, ջերմություն չունեն և մեկուսացված են անվտանգության նկատառումներից ելնելով:


Հաշվի առնելով, որ գրիպի սեզոն է, շատ մարդիկ են դիմում բժշկական հաստատություններ: Եկեք պայմանավորվենք, որ մենք կտանք միայն հաստատված տեղեկություններ: Մինչ այժմ 170 մարդ է ստուգվել և ունենք միայն մեկ դրական պատասխան: Խառնաշփոթ կլիներ, եթե հայտնեինք բոլոր ստուգումների մասին»,- ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ իրենք հատուկ են եկել Ծաղկաձոր, որ աջակցություն հայտնեն բիզնես-համայնքին և քաջալերեն զբոսաշրջիկներին՝ հորդորելով չհեռանալ: «Իհարկե, քննարկեցինք, թե ինչու պիտի մեկուսացնենք «Գոլդեն փելեսում», ասեմ, որ այն քաղաքացիները, որոնք մեկուսացվել են, մեր հայրենակիցներն են, մեր ընտանիքի անդամներն են և այստեղ կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը: Հնարավոր է՝ վաղը ինձ կամ իմ ընտանիքի անդամներից մեկին մեկուսացնելու կարիք լինի, ուստի ամեն ինչ պետք է անել, որ ստեղծվեն արժանապատիվ պայմաններ, առանց այն էլ նրանք սթրեսային իրավիճակում են: Կարևոր է, որ պետությունը քաղաքացիներին ցուցաբերի պատշաճ վերաբերմունք:


Չենք վարձել մասնավոր հյուրանոց, քանի որ տվյալ հյուրանոցը չէր համաձայնվի դառնալ կորոնավիրուսի մեկուսացման վայր: Մեզ հարկավոր էր, որ լինի պետական տարածք: Այս պահին հանրապետությունում նման տարածքներ չկային»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 397

Մեկնաբանություններ