Ռուսաստանը միակ երկիրն է, որի զինծառայողները Սիրիայում գտնվում են օրինական հիմքերով՝ ասել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման եթերում: Պեսկովն այդ խոսքերով մեկնաբանել է թուրք առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նախօրեին կոչ էր արել Անկարային «դեմ առ դեմ» թողնել սիրիական իշխանությունների հետ: Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը գործում է տարածաշրջանում Սիրիայի լեգիտիմ իշխանության խնդրանքով: «Մյուս բոլոր զինվորականները, որոնք ուրիշ երկրներ են ներկայացնում, Սիրիայում գտնվում են հակասելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին»,- ասել է Պեսկովը: Նա ընդգծել է, որ սիրիացի զինվորականները պայքարում են ահաբեկիչների դեմ, որոնց Թուրքիան պարտավորվել էր ապաակտիվացնել Սոչիում ձեռք բերված համաձայնության շրջանակներում: