ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է, որ եթե նախագահական մրցարշավի մասնակից Փիթ Բութիջիչը դուրս գա մրցապայքարից, նրա ձայները երեքշաբթի կայանալիք նախնական քվեարկության ժամանակ կստանա Ջո Բայդենը, որ կհանգեցնի Բեռնի Սանդերսի պարտությանը: New York Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքի նախկին քաղաքապետ Փիթ Բութիջիչը որոշել է դուրս գալ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրման համար մրցապայքարից: «Փիթ Բութիջիչը դուրս եկավ մրցապայքարից: Երեքշաբթի նրա ձայները կստանա քնկոտ Ջո Բայդենը: Ժամանակի ճիշտ ընտրություն: Այժմ դեմոկրատները խաղից դուրս կթողնեն Բեռնիին (Սանդերս). նա կրկին չի առաջադրվի»,- գրել է Թրամփը: