Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում

Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է օգնել ԵՄ սահմանները փախստականներից պաշտպանելու հարցում
02.03.2020 | 15:49

«Լիակատար աջակցություն հայտնելով Հունաստանին և Բուլղարիային՝ Ֆրանսիան պատրաստ է ներդրում ունենալ եվրոպական երկրների՝ օպերատիվ օգնություն ցուցաբերելու և սահմանները պաշտպանելու համար գործադրվող ջանքերում: Մենք պետք է համատեղ գործենք, որպեսզի խուսափենք մարդասիրական և միգրացիոն ճգնաժամից»,- Twitter-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:


Կիրակի Հունաստանի ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը հայտարարել է, որ փախստականների հետ կապված իրադրությունը «լուրջ, բացառիկ և անհամաչափ սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը»: Թուրքիայի կողմից ԵՄ սահմանը բացելուց հետո հատել է ավելի քան 100 000 փախստական՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ

class="footer-right"> .