Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրաքի վարչապետը հրաժարվել է կաբինետ կազմել

Իրաքի վարչապետը հրաժարվել է կաբինետ կազմել
02.03.2020 | 15:50

Իրաքի վարչապետի պաշտոնում նշանակված Մուհամեդ Թաուֆիք Ալաուին հրաժարվել է կառավարություն կազմելուց եւ մարտի 1-ին հետ է կանչել իր թեկնածությունը:

«Ես իմ խնդիրը տեսնում էի կազմել անկախ կառավարություն, որը կարողանար արդյունավետ եւ անարգել աշխատել ժողովրդի պահանջների կատարման նպատակով,- ասել է նա:- Ես միանգամից նախազգուշացրի, որ կհեռանամ, եթե ինձ վրա ճնշում գործադրեն, եւ դա տեղի ունեցավ: Որոշ կողմեր իրենց բանակցությունները վարում էին բացառապես հանուն իրենց նեղ շահերի՝ առանց ազգային իրադրության ըմբռնման»: Ալաուիի խոսքով՝ այն պատճառով, որ խորհրդարանում երկու անգամ քվորում չհավաքվեց, «ինքն իր ներողությունն է հայցում եւ հրաժարվում է նախարարների կաբինետի հետագա ձեւավորումից»:


Ալաուիի հայտարարությունից հետո Իրաքի նախագահ Բահրամ Սալեհը քաղաքական կուսակցություններից պահանջել է 15 օր ներկայացնել այլընտրանքային թեկնածություն:

Դիտվել է՝ 453

Մեկնաբանություններ