Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն

Երևանում կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն
02.03.2020 | 19:54

Երևանում սույն թվականի հոկտեմբերի 9-12-ը կանցկացվի Ներառական արվեստի միջազգային փառատոն, որն իրականացվում է Եվրասիական-նորվեգական «Կառուցել կամուրջներ» ծրագրի շրջանակներում: Դիմումներ կարող էք ուղարկել հետևյալ հասցեներով` ngomayri@gmail.com , kharberdmankatun@mail.ru, ani.shahnazaryan7@mail.ru,

facebook.com/pg/ngomayri/about/ ՝ ներկայացման վերջնաժամկետը մայիսի 20-ն է:

Կարող եք ուղարկել Ձեր վիդեո/աուդիո հոլովակը, որն ունի 5 րոպե տևողություն, ներառական է և որակյալ, և մասնակցել գալա համերգին, որը տեղի կունենք հոկտեմբերի 9-ին:

Եվ դա դեռ ամենը չէ։

Թատերական Լաբորոտորիա կանցկացվի հոկտեմբերի 10-12-ը: Կարող եք ընտրել 10 աշխատանքային խմբերից մեկը, Թատերական արվեստ, Հայկական պար,Հայկական ազգային երգ, Երգչախումբ, Ինստրումենատալ երաժշտություն, Թատերական դեկորացիայի պատրաստում, Թատերական զգեստի պատրաստում, Թատերական ռեկվիզիտի պատրաստում, Լանդշաֆտային դիզայն, Խոհանոց և Հոկտեմբերի 12-ին կկարողանաք մասնակցել Հ. Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի ամփոփիչ ներկայացմանը և եզրափակիչ հյուրասիրությանը:

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ

class="footer-right"> .